«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի վրաստանյան ներկայացուցչությունը փնտրում է ակտիվ և նախաձեռնող երիտասարդի «Ծրագրերի համակարգող» թափուր հաստիքը զբաղեցնելու նպատակով:
Աշխատավայրը՝ ք. Ախալքալաք
Պարտականություններ՝
1.Գործնական կապեր հաստատել և պահպանել տեղեկան, միջազգային և տարածաշրջանային մարմինների և կազմակերպությունների հետ,
2.Մշակել, իրականացնել, վերահսկել և մշտադիտարկել հիմնադրամի ծրագրերը Վրաստանում, կազմել համապատասխան հաշվետվություններ,
3. Հիմնադրամը ներկայացնել տեղական և միջազգային մակարդակներում,
4. Շարունակական աշխատանք տանել ֆոնդհայթայթման ուղղությամբ (դրամաշնորհներ, բարեգործական միջոցառումներ և այլն)
5.Դրսևորել նախաձեռնողականություն. հանդես գալ առաջարկներով և նոր գաղափարներով,
6. Կատարել hիմնադրամի նպատակներից և առաքելություններից բխող այլ գործառույթներ
Պահանջվող որակավորումներ`
1.Հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների իմացություն (առնվազն ազատ հաղորդակցվելու մակարդակ),
վրացերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
2.Նախաձեռնողականություն,
3.Բանակցային հմտություններ,
4.Նվիրվածություն և ազնվություն,
5.Կազմակերպվածություն և պարտաճանաչություն,
6.Ծրագրերի մշակման հմտություններն ու փորձը կդիտվեն որպես առավելություն:
Հետաքրքրված անձիք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները (CV) jah.fund@gmail.com հասցեին՝ թեմա դաշտում նշելով «Ծրագրերի համակարգող»:
Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ 15.02.2018թ: