Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում»-ը դժգոհ է Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունից:Կուսակցության գործադիր քարտուղար Սերգո Ռատիանին Թավաձեի ընտրությունը կապում է իշխանությունների կողմից Սահմանադրական դատարանի վրա ճնշման հնարավորության մեծացման հետ և Թավաձեի ընտրությունը Բիձինա Իշավիշվիլիի հաղթանակն է համարում: Ռատիանին լուրջ մավախություն ունի, որ Սահմանադրական դատարանը, որը մինչ այժմ օբյեկտիվ էր և հրաժարվում էր իշխանահաճո որոշումներ կայացնել, այժմ դադարելու է անկողմնակալ ինստիտուտ լինել. «Սահմանադրական դատարանը այն խոչնդոտն էր, որով Իվանիշվիլին չէր կարողանա ձեռքը հասցնել «Ռուսթավի 2»-ին, և նա այս պրոցեսը ավարտին հասցրեց: և այս ֆոնի վրա, ցավոք մենք տեսնում ենք, որ այն այլևս խոչնդոտ չէ»:
Շատ փորձագետներ ևս համակարծիք են ընդդիմադիր կուսակցության ներակայացուցիչների տեսակետի հետ: Սահմանադրական իրավունքի մասնագետները կարծում են, որ այս կերպ Կառավարությունը իշխանական բոլոր լծակները կետնրոնացրեց իր ձեռքում: