Այսօր՝ մարտի 13-ին, Թանդոյանց եկեղեցու գործով Թբիլիսիի քաղաքային դատարանում սկսված դատական նիստը հետաձգվել է: Դատարանը կողմերին պատրաստվելու ժամանակ է տվել:
Հիշեցնենք, Վիրահայոց թեմը Թբիլիսիի Թանդոյանց եկեղեցին թեմին կամ նախկին կարգավիճակին վերադարձնելու պահանջով դիմել է դատարան՝ ընդդեմ Հանրային ռեեստրի ազգային գործակալության։
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 1-ին:
Թանդոյանց եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրադարձություններին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ: