
«Թամազ Մեճիաուրի-միասնական Վրաստանի համար» կուսակցության նախագահ Թամազ Մեճիաուրին հանել է իր թեկնածությունը մեծամասնական ցուցակից:
Այս մասին նա գրել է սոցիալական ցանցում: «Ես հանել եմ իմ թեկնածությունը և շարունակում եմ նախընտրական քարոզարշավը միայն կուսակցական ցուցակով: Ինչպես նաև ես իմ աջակցությունն եմ հայտնում մեր կուսակցության բոլոր գործող թեկնածուներին»,-գրել է Մեճիաուրին:
Ըստ նրա` չնայած Վրաստանի արտաքին ուղղության հետ կապված տարաձայնություններին, իր ղեկավարած կուսակցությունն աջակցում է Բիձինա Իվանիշվիլիին ու նրա թիմակիցներին և պատրաստ է նրա կողքին կանգել ցանկացած օրհասական իրավիճակում, այդ թվում՝ ապակայունացման փորձերի ժամանակ: Մեճիաուրին ծրագրել էր պայքարել որպես Դուշեթի, Կազբեգի և Թիանեթի շրջանների մեծամասնական պատգամավոր: