Թագուհին շնորհավորել է Իլիա Երկրորդին

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդին շնորհավորել է գահակալության 40-րդ տարվա կապակցությամբ։
«Հաճույքով եմ ուղարկում շնորհավորանքներս Վրաստանի պատրիարքին։ Մեծ ջերմությամբ եմ հիշում Ձեր այցը Լոնդոն 2011 թվականին։ Ուրախ եմ, որ մեր ժողովուրդների միջև շարունակվում և աճում են սերտ կապերը։ Ցանկանում եմ առողջություն և արևաշատ օրեր»,- ասվում է Էլիզաբեթ Երկրորդի նամակում։ Տեղեկատվությունը տարածել է Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը։
Նշենք, որ այսօր լրանում է Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի գահակալման 40 ամյակը։

Թողնել պատասխան