Ընտրություններին ընդառաջ. Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում»-ը. ՄԱՍ 3-րդ

2012 թվականի հոկտեմբերի 2֊ի խորհրդարանական ընտրություններում պարտություն կրելուց հետո, «Միացյալ ազգային շարժման» առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին մնում է նախագահի պաշտոնում մինչև 2013 թվականը: Վրաստանի քաղաքական կյանքում սկսվում է այսպես կոչված «կոհաբիտացիայի»՝ համակեցության շրջանը, որը տևում է շուրջ մեկ տարի, մինչեւ 2013 թվականի հոկտեմբերի 27-ի նախագահական ընտրությունները։ Երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին և խորհրդարանում փոքրամասնություն կազմող «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը մի շարք խնդիրների առաջ են կանգնում։

maxresdefault Խորհրդարանում մեծամասնություն կազմելուց անմիջապես հետո, «Վրացական երազանք»-ը ընդունում է 194 ձերբակալվածների մասին օրինագիծ, ըստ որի, նրանք քաղբանտարկյալների կարգավիճակ են ստանում: Միևնույն օրինագծի համաձայն՝ քաղբանտարկյալ էին համարվում ևս 24 անձինք, ովքեր գտնվում էին փախուստի մեջ: Խոսքը այն անձանց մասին է, ովքեր «Միացյալ ազգային շարժման» կառավարման տարիներին ձերբակալվել և դատապարտվել են տարբեր քաղաքական դրթապատճառներով: Նրանց կարգավիճակը որոշվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2012 թվականի հոկտեմբերին ընդունված բանաձևի չափանիշներով: Ավելի ուշ, «Վրացական երազանք»-ը առաջ է քաշում համաներման մասին օրինագիծ, որի համաձայն ամբողջական համաներում են ստանում քաղբանտարկյալները և 3000-ից ավելի այլ բանտարկյալներ, մասնակի համաներում են ստանում նաեւ գրեթե բոլոր բանտարկյալները:

Երկրի նախագահը, սակայն, դեմ է արտահայտվում այս օրինագծին՝ այն ամոթալի որակելով կիրառում իր վետոյի իրավունք: Վրաստանում նախագահի կողմից առաջադրված վետոն հաղթահարելու համար հարկավոր է 89 պատգամավորական ձայն, ինչը չուներ «Վրացական երազանք»-ը: Իշխող կուսակցությունը օգտվում է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության շարքերը լքած պատգամավորների ձայներից և 2012 թվականի դեկտեմբերի 18-ին՝ 91 կողմ և 24 դեմ ձայներով ընդունում վերը նշված օրինագիծը: Սաակաշվիլին քննադատում է խորհրդարանի՝ վետոն չեզոքացնելու իրողությունը: Նա հատկապես դեմ է արտահայտվում քաղբանտարկյալների ճանաչմանը և նրանց ազատ արձակելու փաստին։ «Միացյալ ազգային շարժման» առաջնորդը նաեւ դեմ էր նրան, որ օրինագծում գոյություն ուներ հետևյալ նախադասությունը. «Հասարակությունը պահանջում է արդարության վերականգնում»: Սաակաշվիլիի կուսակցության պատգամավորները ևս դեմ են արտահայտվում քաղբանտարկյալների ազատ արձակմանը: Նրանք պնդում են, որ Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվողների ազատ արձակումը վատ հետևանքներ կունենա: Իրենց հերթին «Վրացական երազանք»-ի պատգամավորները հայտարարում են, որ նշված անձինք ազատության մեջ կհայտնվեն ապացույցների բացակայության հիմքով: Ավելի ուշ, Սաակաշվիլին ուղիղ եթերով հայտարարում է, թե դեմ է արտահայտվել օրինագծին, որպեսզի կանխի «մանկապիղծների, բռնության և Ռուսաստանի լրտեսների ու ռազմական հեղաշրջման մասնակից ռազմական տարրերի ազատության մեջ հայտնվելը»:

«Վրացական երազանք»-ը ընտրություններում հաղթելուց հետո, հայտարարում է նաև, որ կարևոր նպատակը արդարության վերականգնումն է և նախկին իշխանության կողմից օրենքը խախտած անձանց քրեական պատասխանատվության ենթարկվելը: Ձերբակալվեցին, իսկ որոշ դեպքերում երկրից հեռացան նախկինում բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած անձինք:rus139263193496 Ձերբակալվածների թվում էր նաև Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին: 2014 թվականի փետրվարի 17-ին Քութաիսիի քաղաքային դատարանը վերջինիս դատապարտել էր 5 տարվա ազատազրկման: Մերաբիվիլիի դատական գործը շարունակվում էր մինչև սույն թվականի սեպտեմբերի 22-ը, երբ Թբիլիսիի քաղաքային դատարանը պատգամավոր Վալերի Գելաշվիլիի ծեծի ենթարկեու փաստով մեղավոր ճանաչեց Վանո Մերաբիշվիլիին և ևս երկու բարձրաստիճան պաշտոնյաների՝ Էրեկլե Կոդուային և Գիա Սիրաձեին: Դատական վճռի համաձայն՝ ՆԳ նախկին նախարար Մերաբիշվիլիին եթարկվեց ևս 6 տարի 9 ամիս ազատազրկման, հատուկ օպերատիվ վարչության նախկին ղեկավար Էրեկլե Կոդուան 9 իսկ միևնույն վարչության վարչության նախկին պետ Գիա Սիրաձեն նույնպես 9 տարի ազատազրկում ստացան:

«Դատական գործին կից նյութերի համաձայն, 2005 թվականի հունիսի 29-ին «Ռեզոնանս» թերթում հրապարակված հոդվածից հետո, որտեղ Վալերի Գելաշվիլին բռնագրավված գույքի վերաբերյալ իր բողոքն է արտահայտել և վիրավորական հիշատակումներ արել Վրաստանի այն ժամանակվա նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հասցեին, Միխեիլ Սաակաշվիլին հրամայել է ՆԳ նախարար Վանո Մերաբիղվիլիին, որպեսզի վերջինս ծեծի ենթարկի Վալերի Գելաշվիլիին, և տեղի ունեցածը բոլորի համար օրինակ հանդիսանա: Մերաբիշվիլին, իր հերթին նույն հրամանը հանձնարարել է Հատուկ օպերատիվ վարչության նախկին ղեկավար Էրեկլե Կոդուային, իսկ վերջինս նույն վարչության պետ Գիա Սիրաձեին: 2005 թվականի հուլիսի 14-ին, հատուկ նշանակության զորքերի աշխատակիցները արգելափակել են Գելաշվիլիի ավտոմեքենան, հարձակվել նրա և նրան ուղեկցող անձանց վրա և ուժի ու հրազենի կիրառմամբ պառկեցրել ասֆալտի վրա ու ծեծի ենթարկել, ինչի հետևանքով Գելաշվիլին ստացել է կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ»,֊ ասվում է Թբիլիսիի քաղաքային դատարանի հայտարարության մեջ:
d3b52b94-81d5-444d-898c-3c3e05f75d35_mw1024_n_s
Դատախազության տեղեկատվությամբ՝ Վալերի Գելաշվիլիի դեմ իրականացված հարձակման կազմակերպության մեղադրանքով Թբիլիսիի քաղաքային դատարանում, այժմ ընթանում է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի քրեական գործը: Վերոնշյալ քրեական գործում Միխեիլ Սաակաշվիլիին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 3-րդ մասի «Բ» կետի և 117-րդ հոդվածի 5-րդ մասի «Է» կետի հատկանիշներով, ինչը նախտեսում է 3-ից 10 տարի ազատազրկում: Մինչ այս, Վրաստանի Գլխավոր դատախազությունը Սաակաշվիլիի դեմ, պաշտոնը չարաշահելու հիմքով մեղադրանք էր առաջադրել, ինչը, Վրաստանի քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն, նախատեսում է 3-ից 5 տարի ազատազրկում:

ԱՄՆ֊ի արտաքին գերատեսչությունը, արձագանքել էր Սաակաշվիլիին ներկայացված մեղադրանքնրին: «Միացյալ նահանգները մտահոգված է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի քրեական մեղադրանքների փաստով: Օրենքի գերակայության պարտավորությունը ոչ միայն նշանակում է այն, որ ժողովրդավարական հասարակության մեջ պետք է հետևեն օրենքին, այլեւ նաև այն, որ իրավական համակարգը չպետք է օգտագործվի որպես քաղաքական վրեժխնդրության գործիք: Մենք ուշադիր հետևում ենք և կարևորում արդար դատաքննության և օրենքի գերակայության պահպանման գործընթացին»: Ի պատասխան Եվրոպական ինտեգրման խորհրդարանական կոմիտեի ղեկավար Վիքտոր Դոլիձեն հայտարարել էր, որ «Ամերիկայի սենատորները պետք է իմանան, որ օրենքը, այս երկրում, բոլորի համար է և պետք է հարգեն մեր օրենսդրությունը»:

Նախագահի ժամկետը լրանալուց հետո Միխեիլ Սաակաշվիլին տեղափոխվում է Միացյալ Նահանգներ, որտեղ մի քանի ամիս անցկացնելուց հոտո տողափոխվում է Ուկրաինա։ Այս պահին Վրաստանի նախկին նախագահը զբաղեցնում է Օդեսայի նահանգապետի պաշտոնը: 2015 թվականին Վրաստանը Ուկրաինայից պահանջում է Սաակաշվիլիին արտահանձնել, սակայն, Ուկրաինայի գլխավոր դատախազությունը 2015 թվականի ապրիլի 1-ին հայտարարություն է տարածում, որտեղ ասվում է, թե Սաակավիլիի արտահանձնման պահանջը չի բավարարվել: Այդ ժամանակաշրջանում Սաակաշվիլին հանդիսանում էր Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի խորհրդականը:

foԻնչպես արդեն նշել ենք, Սաակաշվիլին Վրաստանում մեղադրվում էր մի քանի
հանցագործության մեջ և դատարանի որոշմամբ հեռակա կարգով սահմանվել էր նախնական կալանքի: Ինքը Սաակաշվիլին, իրեն առաջադրած մեղադրանքները համարում է «քաղաքական»: Վերջինիս կարծիքը կիսում է նաև պաշտոնական Կիևը. «Արտահանձնման վերաբերյալ պահանջի քննարկման հետևանքով Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը եզրակացրել է. զգալի վտանգ կա, որ Սաակաշվիլիի արտահանձնման պահանջը Վրաստանի իրավասու մարմինը քաղաքական դրդապատճառներից ելնելով է արել»,֊ ասված է Ուկրաինայի Գլխավոր դատախազության հայտարարության մեջ։ Նշվում է նաեւ, որ Սաակաշվիլիի արտահանձնումը Եվրոպական կոնվենցիայի մարդու իրավունքների խախտում է: Հարկ է նշել, որ Ուկրաինայի և Վրաստանի միջև փնտրվող անձանց արտահանձնումը կարգավորվում է այնպիսի ակտերով, ինչպիսիք են՝ «Արտահանձնման մասին» 1957 թվականի եվրոպական կոնվենցիան, «Քաղաքացիական, ընտանեկան և քրական գործերով իրավական օգնության մասին» Մինսկի 1993 թվականի կոնվենցիան և «Քաղաքացիական և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» Վրաստանի և Ուկրաինայի միջև 1995 թվականի երկկողմ համաձայնագիրը:79331

Վերջում նշենք, որ Սաակաշվիլիի որոշ համախոհներ Վրաստանի խորհրդարանական ընտրություններում պարտվելուց հետո մեկնել են Ուկրաինա և այնտեղ բարձր պաշտոններ են զբաղեցնում: 2015 թվականի դրությամբ, Ուկրաինայի Գլխավոր դատախազի տեղակալ էր նշանակվել «Միացյալ ազգային շարժման» նախկին պատգամավոր Դավիթ Սակղվարելիձեն, Էկա Զղուլաձեն՝ Ուկրաինայի ՆԳ նախարարի տեղակալ, Գիա Գեծաձեն՝ Ուկրաինայի արդարադատության նախարարի տեղակալ, իսկ Ալեքսանդրե Կվիտաշվիլին Ուկրաինայի առողջապահության նախարար:

2015 թվականի ապրիլին, երբ Միխեիլ Սաակաշվիլին ացելել էր Բաքու «Բաց հասարակություններ» միջազգային ֆորումին մասնակցելու, Վրաստանը Ադրբեջանից պահաջում է Սաակաշվիլիի արտահաձնում, սակայն դա տեղի չի ունենում: Ադրբեջանցի որոշ քաղաքագետներ՝ մեկնաբանելով պահանջը հայտարարում են, թե արտահանձնման պահանջը տեղին չէ:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

Թողնել պատասխան