Ընտրություններին ընդառաջ․ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժումը». ՄԱՍ 4-րդ

2016 թվականի հոկտեմբերի 8-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին «Միացյալ ազգային շարժում»-ը մասնակցելու է «Նոր էներգիա հանուն Վրաստանի առաջընթացի» կարգախոսով: Նախընտրական քարոզարշավի ընթացքում կուսակցության հիմնական նպատակների թվին են դասվում ազատության ապահովումը, ժողովրդավարության հաստատումը և հասարակության զարգացմանն աջակցել: Նախքան նպատակների և խոստումների մասին մանրամասների մասին խոսելը, հիշեցնենք, որ «Միացյալ ազգային շարժման» կառավարման տարիներին հենց այս կարգախոսի՝ «ժողովրդավարության հաստատման և ազատության» ապահովման հիմնավորմամբ բողոքի խաղաղ ցույցեր են ցրվել, անազատության մեջ են հայտնվել հազարավոր մարդիկ։ Այս պահին, կուսակցության հիմնադիր եւ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մեղադրվում է Վրաստանի քրեական օրենսգրքի մի քանի հոդվածների հատկանիշներով: Նշված գործընթացներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ մեր կողմից հրապարակված հոդվածաշարում։

Այսպես, կուսակցության նախընտրական  ծրագրում մասնավորապես ասվում է. «Հենվելով նախորդ տարիներին կուտակած փորձի, ձեռք բերված դրական արդյունքների և կատարած սխալների վերլուծության վրա, «Միացյալ ազգային շարժում»-ը Վրաստանի քաղաքացիներին առաջարկում է երկրում առկա յուրաքանչյուր հիմնախնդրի մասին ապագայի տեսլական»: Ի թիվս այլոց, «Միացյալ ազգային շարժում»-ը խոստանում է, որ 2017 թվականից կլուծարի Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը: Փոխարենը՝ Ներքին գործերի նախարարության համակարգում կգործեն հակահետախուզական և հակաահաբեկչական վարչություններ:

Նոր խորհրդարանում մեծամասնություն կազմելու դեպքում «Միացյալ ազգային շարժումում»-ը խոստանում  է նաև 45 հազար նոր աշխատատեղ, 50 լարիի չափով կենսաթոշակի ավելացում, սոցիալապես անապահովներին ապահովել դեղորայքով, ավելացնել կրթության ֆինանսավորումը և այլն: Կուսակցության համամասնական ցուցակի առաջին տեղում է Դավիթ Բաքրաձեն, ով 2007 թվականի հուլիսի 19-ից 2008 թվականի հունվարի 24-ը հանդիսացել է Վրաստանի Հակամարտույունների կարգավորման պետնախարար, իսկ 2008-ի հունվարի 24-ից մայիսի 5-ը՝ d9596a9b904c2d67b7cc4aa74e0cc036Վրաստանի Արտաքին գործերի նախարար: Երկրորդ հորիզոնականում է Վրաստանի նախկին նախագահ, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հիմնադիր Միխեիլ Սաակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլոֆսը:

«Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախընտրական թերթիկում նշվում է իրենց կառավարման տարիներին իրականացված բարեփոխումների մասին, մասնավորապես՝ Ոստիկանություն, ազգային քննություններ, 2007 թվականին տնտեսության արձանագրած 12%-ի աճ, արդարադատության տների ակռուցումը և կոռուպցիան արմատախիլ անելը: Միևնույն թերթիկում ներկայացվում է նաեւ «Վրացական երազանք»-ի գործունեության վերաբերյալ իրենց դիրքորոշումը: «Միացյալ ազգային շարժում»-ը դժգոհում է Բիձինա Իվանիշվիլիի հիմնադրած կուսակցության անգործությունից՝ նրանց ոչինչ չանելու մեջ մեղադրելով:
targamadz
Հոկտեմբերի 8-ի խորհրդարանական ընտրություններից 4 օր առաջ, արտակարգ միջադեպ արձանագրվեց։ Թբիլիսիի կենտրոնական մասում պայթեցվեց «Միացյալ ազգային շարժման» պատգամավոր Գիվի Թարգամաձեի ավտոմեքենան: Միջադեպից անմիջապես հետո, դեպքի վայրում կուսակցության առաջնորդներից Գիգա Բոկերիան պայթեցման մեջ մեղադրեց Իվանիշվիլիին, կոչ անելով ընտրություններին ճիշտ ընտրություն կատարել»: Անդրադառնալով թեմային Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին արտակարգ հայտարարություն տարածեց, որտեղ մասնավորապես ասվում էր, որ հետաքննություն է սկսվել և մեղավորները անպայման կպատժվեն: Վարչապետը նաև ավելացրեց. «Մեղավորներին չի փրկի նույնիսկ այլ երկրի քաղաքացիությունը»:
14462849_1595495654093726_3599626738525230356_n
Ավելի ուշ՝ հոկտեմբերի 5-ին «Միացյալ ազգային շարժում»-ը մեծ հանրահավաք կազմակերպեց Թբիլիսիում: Վրաստանի տարբեր շրջաններից կուսակցության աջակիցները հավաքվել էին Թբիլիսիի «Վարդերի հեղափոխության» հրապարակում: Բազմահազարանոց ցույցը ուղեկցվեց ելույթներով: Հեռուստաելույթով հանդես եկավ նաև Վրաստանի նախկին նախագահ, «Միացյալ ազգային շարժման» հիմնադիր Միխեիլ Սաակաշվիլին: Վերջինս հայտարարեց. «Ճիշտ 3 օրից Վրաստանում վերջ կդրվի երազանքներին եւ ընդմիշտ կավարտվի կամակոր ռուս օլիգարխի էքսպերիմենտը, ով խաթարել է մեր ժողովրդի միասնականությունը։ Մարդիկ նոր էներգիայի կարիք ունեն: Ընտրություններում հաղթելուց հետո, նման բազմամարդ հավաքի ժամանակ մենք նոր կառավարություն կկազմենք»:
14550972_1437958666234276_1297138031_o
Ցույցի ժամանակ ուշագրավ դեպք արձանագրվեց: Հանրահավաքի վերջում թռչող տեսախցիկի վրա ամրակցված ավել էր պտտվում, ինչը ենթադրաբար հիշեցում էր Սահակաշվիլիի տարիներին բանտերում տեղի ունեցած բռնությունների վերաբերյալ հրապարակված տեսանյութերը։  Ցույցի ավարտից հետո, համացանցում տեսանյութ հայտնվեց, որտեղ հանրահավաքին մասնակցած որոշ մարդիկ ասում էին, որ այստեղ են եկել, քանի որ նրանց գումար են վճարել հանրահավաքին մասկանցելու համար:

Թողնել պատասխան