Ընտրակաշառքներ բաժանվում են ոչ միայն իշխանական, այլև ընդիմադիր կուսակցությունների կողմից: Ահազանգում է վրաստանյան Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային ընկերակցությունը (ISFED)` օգոստոսի 23–ին հրապարակած իր զեկույցում: Կազմակերպության տնօրեն Միխեիլ Բենիձեն` ներկայացնելով զեկույցը, նշել է, որ վերջին շրջանում զգալիորեն ավելացել են ընտրակաշառքի դեպքերը, սակայն քայլն իրականացնողները պատասխանատվություն չեն ենթարկվել:
Կազմակերպությունը քաղաքական ուժերին կոչ է անում զերծ մնալ ընտրակաշառքներ բաժանելուց, իսկ կառավարությանը` անմիջապես արձագանքել խախտումներին:
Զեկույցում տեղ են գտել նաև նախընտրական շրջանում շրջանում կիրառված ճնշումները: Հուլիսի 17-ից օգոստոսի 8-ը ընկած ժամնակահատվածում քաղաքական ճնշման 4, ֆիզիկական առճակատման 2, ենթադրյալ ընտրակաշառքի 3, վարչական ռեսուրսների օգտագործման 8, նախընտրական քարոզարշավի խոչընդոտման 4 և ատելության լեզվի օգտագործման 4 դեպք է արձանագրվել