
Վրաստանի Ներքին գործերի նախարարության Շիդա Քարթլիի ոստիկանության Կասպիի շրջանային վարչության աշխատակիցները ընտանեկան բռնության մեղադրանքով ձերբակալել են 1971 թվականին ծնված Ի.Գ.-ին: Այս մասին տեղեկացնում է Ներքին գործերի նախարարությունը:
Գերատեսչության տեղեկատվությամբ, հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալը կնոջը՝ 1979 թվականին ծնված Լ.Մ-ին ֆիզիկական և բանավոր վիրավորանքներ է հասցրել անչափահաս երեխաների ներկայությամբ: