Խորհրդարանական մեծամասնության կարծիքով ընդդիմությունը ներկայացնում է՝ իբր երկրում քաղաքական ճգնաժամ կա, մինչդեռ ըստ մեծամասնության՝ իշխանությունում ճգնաժամ չկա:
«Մենք առաջինն ենք ընդունել, որ աղքատությունը լուրջ մարտահրավերներից է և մեր պարտականությունն է համապատասխան քայլեր ձեռնարկելը, սակայն ընդդիմությունը ցանկանում է ներկայացնել՝ իբր երկրում քաղաքական ճգնաժամ կա»,- հայտարարել է Խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Սոփիո Կիլաձեն։
Ինչ վերաբերում է կառավարության կազմին, ապա մեծամասնության պատգամավորները նշել են, որ այն պետք է կազմի վարչապետի թեկնածու Մամուկա Բախտաձեն։
«Ակնկալում ենք, որ Բախտաձեն կկազմի ակտիվ և պրոֆեսիոնալ անդամներից բաղկացած կառավարություն, որը համապատասխանում է նրա ներկայացրած ծրագրին»- հայտարարել է խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Արչիլ Թալակվաձեն։