Ընդդիմությունը հայտնում է Ջավախքում ճնշումների մասին (Տեսանյութ)

«Միացյալ ազգային շարժման» թեկնածու Վաժա Չիտաշվիլին անդրադարձել է Ախալցիխեում իրենց կուսակցության ակտիվիտի վրա հարձակման թեմային: Ռուսթավի 2-ի եթերում Չիտաշվիլին հայտարարել է, որ ընտրողների հետ հանդիպելու շտապող իրենց մեքենան հետապնդվել է: Նրանք այդ ամենը տեսագրել են: Նրա խոսքերով՝ նշված ավտոմեքենայում է գտնվել Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Ակակի Մաճուտաձեն, և այդ մեքենայից մի քանի մարդ է դուրս եկել, ովքեր ծեծի են ենթարկել ակտիվիստին:  Տեղի ունեցածից հետո, նրանք որոշել են դիմել իրավապահ մարմիններին:
«Նահանգապետը անձամբ է սպառնացել` ասելով, որ 30-ից (խմբ.` նկատի ունի խորհրդարանական ընտրությունների 2-րդ փուլի օրը) հետո մեկ առ մեկ կայցեկենք ձեզ»,- հայտարարել է Չիտաշվիլին:
Վերջինս խոսել է նաև տարածաշրջանում տիրող ընդհանուր իրավիճակի մասին, և ասել որ տեղացիների նկատմամբ ճնշում կա:

Տեսանյութն այստեղ`

http://rustavi2.com/ka/news/60047

Թողնել պատասխան