Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կողմից Ռուսթավիիում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Դավիթ Կիրկիտիձեն հայտարարել է, որ իշխող «Վրացական երազանք»-ը ընտրակաշառք է բաժանում:
«Սիրողական տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է «Վրացական երազանք»-ի համակարգող Թամազ Նոզաձեն քվերակությունից հետո ընտրողներին գումար տալիս: Տեսանյութի հրապարակումից հետո «Երազանք»-ն այդ մարդուն ասպարեզից հանել է»,- Ռուսթավի 2-ի հետ զրույցում հայտարարել է Դավիթ Կիրկիտաձեն:
Վերոնշյալ տեսանյութը կարող եք դիտել այստեղ՝
http://rustavi2.com/ka/news/60216