Ընդդիմադիր մի խումբ ուժեր Թբիլիսիի քաղաքային խորհրդի առջև տեղի ունեցած դեպքերի առնչությամբ դատական հայց են ներկայացրել:
Հիշեցնենք, Թբիլիսիի քաղաքային խորհուրդը որոշում է կայացրել, որի համաձայն՝ Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի հետ կապ ունեցող կազմակերպություններին 1 լարիի դիմաց փոխանցվել է 1900 քառակուսի մետր տարածք Ազատության հրապարակի մոտակայքում և 4455 քմ տարածք՝ Թաբորի լեռան վրա:
Ընդդիմության հայցին միացել է Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու, Քաղաքային խորհրդի նախկին անդամ Ալեկո Էլիսաշվիլին։
Վերջնական տվյալներով՝ ցույցի ընթացքում 8 մասնակից է ձերբակալվել: Վերջիններիս փաստաբան Իվանե Պետրիաշվիլիի խոսքով, ծեծի է ենթարկվել Թբիլիսիի քաղաքային խորհրդի մեծամասնական պատգամավորի թեկնածու Թոռնիկե Բիկաշվիլիին:
«Միացյալ ազգային շարժում»-ից Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Զաալ Ուդումաշվիլին ավելի ուշ հայտարարել է՝ իրենք թույլ չեն տա որոշումն իրականություն դառնա։
Ուդումաշվիլին հայտարարել է, որ հոկտեմբերի 14-ին, ժամը 14:00-ին Ռուսթավելի մետրոյի հարակից տարածքում բողոքի ցույց են կազմակերպելու: