«Ռուսթավի 2» հեռուստաընկերության պատվերով ամերիկյան հետազոտական «Edison Researc» ընկերությունը Թբիլիսիի տարածքով սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում հարցում է անցկացրել: Բոլոր հարցվածները ընտրության իրավունք ունեցող քաղաքացիներ են: «Եթե այսօր ՏԻՄ ընտրություններ լինեին, որ կուսակցության օգտին կքվեարկեիք» հարցին հետևյալ պատասխանն է գրանցվել.
«Վրացական երազանք»-36%
«Միացյալ ազգային շարժում»- 12%
«Եվրոպական Վրաստան»- 8%
«Լեյբորիստական կուսակցություն»- 5%
«Հայրենասերների դաշինք»- 4%
«Դեմոկրատական շարժում»- 1%
«Նոր Վրաստան»- 1%
«Հանրապետական կուսակցություն»- 1%
«Չեմ որոշել»- 15%
Հարցին չի պատասխանել -8%
Ոչ ոքի օգտին- 9%
«Քաղաքապետի թեկնածուներից ում օգտին կքվեարկեիք» հարցին՝
Կախա Կալաձե- 34%
Զաալ Ուդումաշվիլի-14%
Ալեկո Էլիսաշվիլի-14%
Ելենա Խոշտարիա- 5%
Իռմա Ինաշվիլի- 2%
Գեորգի Կուկավա-2%
Կախա Կուկավա- 1%
Գեորգի Վաշաձե- 1%
Թենգիզ Շերգելաշվիլի մոտ 1%
Չեմ որոշել- 13%
Հարցին չի պատասխանել-7%
Ոչ ոքի օգտին- 6%
Հարցվել է 1200 մարդ: