Ադրբեջանի ընդդիմադիր «Հանրապետական այլընտրանք» շարժումը հունվարին պատրաստվում է համագումար անցկացնել Թբիլիսիում: Այս մասին գրում է ռուսական Взгляд պարբերականը՝ տեղեկացնելով, որ համագումարին մասնակցելու է 100 պատվիրակ:
Թերթը նաև գրում է․ «Ադրբեջանում Վրաստանի դեսպանատունը այս օրերին փորձում է տեղում ստուգել տեղեկատվությունը»։
Ռուսական լրատվամիջոցը նաև հիշեցնում է, որ ընդդիմադիր «Հանրապետական այլընտրանք»-ը գլխավորում է 2017թ․ 7 տարով ազատազրկված Իլգար Մամեդովը: «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը շարունակում է Ադրբեջանից պահանջել ազատ արձակել նրան», -փոխանցում է Взгляд-ը։
Հղվելով Բաքվում սեփական աղբյուրների վրա, պարբերականը գրում է նաև, որ տեղեկատվության տարածումն Ադրբեջանի կողմից ազդանշան է պաշտոնական Թբիլիսիին, որպեսզի չթույլատրի համագումարի անցկացումը: