Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե ապացույցներ ունի, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը միջազգային կոալիցիայի, այդ թվում ԱՄՆ-ի կողմից աջակցություն ունի: Այս մասին գրում է Reuters-ը: «Նրանք մեղադրում են մեզ «ԻՊ»-ին աջակցելու մեջ, բայց ներկայումս իրենք են աջակցություն ցուցաբերում ահաբեկչական խմբավորումներին՝ այդ թվում նաև «ԻՊ»-ին, «Դեմոկրատական միությանը», «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին»: Դա միանգամայն ակնհայտ է: Մենք դրա համար ապացույցներ ենք ստացել, կան լուսանկարներ և տեսանյութեր»,-ասել է Թուրքիայի առաջնորդը՝ Անկարայում ասուլիսի ընթացքում:
«Դեմոկրատական միությունը» սիրական քրդերի կուսակցությունն է, «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները»՝ այդ կուսակցության մարտական թևը: Անկարան մեղադրում է այս խմբավորումներին՝ Քուրդիստանի աշխատանքային կուսակցության հետ կապերի մեջ, որը կասկածվում է Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններում իշխանության հետ զինված պայքարի արշավ սկսելու մեջ: Թուրքական օդուժը հարվածներ է հասցնում Սիրիայի տարածքում քուրդ ահաբեկչական խմբավորումների դիրքերի վրա: