Թբիլիսիի քաղաքապետի անկախ թեկնածու Ալեկո Էիսաշվիլին չի վստահում «Ռուսթավի 2»-և «Imedi»-ի պատվերով իրականացված Exit poll-երի արդյունքներին և սպասում է ձայների հաշվարկին:
«Exit poll-երը ոչ ադեկվատ են և լուրջ չեն, առավելևս` այս հեռուստաընկերությունների պատվերներով: Մեկը կգրի Ուդումաշվիլիի օգտին, մյուսը` Կալաձեի: Նրանք շահագրգիռ կողմեր են: Սպասում եմ ձայների հաշվարկին: Տեղեկություն ունեմ, որ «Վրացական երազանք»-ի շտաբում թվեր են գրելու»,- Netgazeti-ի հետ զրույցում հայտարարել է Կալաձեն:
Նրա խոսքով, կեղծիքների մասին տեղեկատվությունը ստացել է «Վրացական երազանք»-ի շտաբից: