Էլիավայի շուկայում հրդեհի հետևանքով 2300 քմ տարածք է այրվել: Վրաստանի ՆԳՆ-ի արտակարգ իրավիճակների վարչության տվյալով՝ այրվել են անվադողեր և ներկեր: Հրդեհի չեզոքացման համար 30 հրշեջ-փրկարարական ջոկատ և 150 փրկարար է աշխատել: ՆԳՆ-ն հրդեհի փաստով հետաքննություն է սկսել Վրաստանի ՔՕ-ի 187 հոդվածով՝ ուրիշի ապրանքի վնասում կամ ոչնչացում, որը շոշափելի վնաս է հասցրել:
Քաղաքապետարանից հայտնել են, որ շուկայի ապրանքի մեծ մասը փրկվել է: Վնասի չափի հաշվարկներից հետո ծրագրված է սեփականատերերի հետ հանդիպում հետագա քայլերը քննարկելու համար:
Հիշեցնենք՝ նախօրեին հրդեհվել է Թբիլիսիի ավտոպահեստամասերի ամենամեծ շուկաներից մեկը: