Սեպտեմբերի 16-ին Վրաստանում համերգային ծրագրով հանդես կգա փոփ և ռոք երաժիշտ Էլթոն Ջոնը: SOLO բանկային ծառայության և Eastern Promotion ծրագրի նախաձեռնությամբ, ռոք աստղը ելույթ կունենա Black Sea Arena-ում:
Երգիչը կկատարի ինչպես սիրված հին երգեր, այնպես էլ երգեր՝ նոր ալբոմից: Տոմսերը վաճառքի կհանվեն երկու փուլով․ առաջին փուլը կմեկնարկի հունիսի 25 ին, ժամը՝ 10:00-ին, որի ժամանակ տոմսերը հասանելի կլինեն սկսած 90 լարիից՝ միայն SOLO բանկային ծառայություններից օգտվողների համար: Մյուսների համար տոմսերի արժեքը կսկսի 150 լարիից: Տոմսերը կվաճառվեն TKT.ge կայքում և SOLO-ի գրասենյակներում:
Այս մասին մայիսի 31-ին համատեղ ճեպազրույցի ընթացքում հայտարարեցին SOLO-ի և Eastern Promotion ծրագրի ներկայացուցիչները։
Տեսանյութը դիտեք այստեղ: