«Քաղաքական որոշում չի ընդունվել և չեն կարող ձերբակալել, միևնույն ժամանակ երկրի մասշտաբով մարդկանց հետապնդում են այն բանի համար, ինչ մենք իրականցրել ենք մեր գրասենյակում»,- նման հայտարարություն է արել «Գիրչի» կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն:
Ջափարիձեի խոսքերով՝ փորձաքննության պատասխանները չկան, սակայն ակնհայտ է, որ կանեփ է տնկած: Զուրաբ Ջափարիձեն հայտարարել է, որ գրասենյակում կանեփ տնկելու նպատակը դատարանի ընտրաբար որոշումները չեզոքացնելն է, քանի որ, եթե քաղաքական գործիչներին չեն ձերբակալում կանեփ տնկելու համար, պետք է նաև չձերբակալեն հասարակ քաղաքացիներին:
«Փորձաքննության պատասխանը չկա, սակայն անզեն աչքով երևում է, որ կանեփ է տնկած: Պարզ է, որ որոշում կայացնողը Ներքին գործերի նախարարությունը չէ: Դա քաղաքական որոշում է և մեզ համար ընդունելի կլինի, եթե ձերբակալեն մեզ՝ այն տասնյակ մարդկանց, ովքեր քաղաքացիական անհնազանդություն են դրսեւորել: Մեզ կարող էին ձերբակալել դեկտեմբերի 31-ին, որովհետև ձերբակալման բոլոր հիմքերը կային: Ակնհայտ է, որ քաղաքական որոշում չի կայացվել: Մենք որոշակի անձեռնմխելիություն ունենք, քանի որ քաղաքական կուսակցություն ենք, սակայն ակցիայի նպատակն էր ի ցույց դնել, որ եթե մեզ չեն կարող ձերբակալել, ապա չպետք է ձերբակալեն նաև երկրի այլ քաղաքացիներին»,- հայտարարել է Ջափարիձեն: