Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի օգոստոսի 13-ին ընդունած որոշումը Զուրաբ Ջափարիձեին թույլ է տալիս գրանցվել որպես «Գիրչի» կուսակցության թեկնածու:
Մինչ այդ՝ մոտ մեկ շաբաթ առաջ, ԿԸՀ-ը մերժել էր Զուրաբ Ջափարիձեին «Գիրչիի» կողմից նախագահի թեկնածու գրանցելու մասին հայտը՝ պատճառաբանելով, որ նախորդ խորհրդարանական ընտրություններում «Գիրչի» կուսակցությունը գրանցված չի եղել:
«Որոշման համաձայն, 2018 թվականի հոկտեմբերի 28-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար Վրաստանի նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունեն այն կուսակցությունները, որոնք ԿԸՀ-ում գրանցվել են 2016-ի խորհրդարանական ու 2017-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ»,-այս մասին ասված է ԿԸՀ-ի պաշտոնական կայք էջում, ըստ որի և մերժել էին Ջափարիձեին։
Վերջինս անհիմն համարելով ԿԸՀ-ի պատճառաբանությունը, շարունակում էր պայքարել, որպեսզի գրանցի կուսակցության թեկնածու։
Հիշեցնենք՝ վերջերս Վրաստանի Սահմանադրական դատարանը բավարարեց «Գիրչի» կուսակցության հայցը՝ օրինականացնելով մարիխուանայի օգտագործումը։