
Վրաստանի կույրերի ֆուտբոլի հավաքականի անդամ և կույրերի միության նախագահ Բաչուկի Խասաիայի համար նշանակվել է հատուկ խնամող, ով կօգնի նրան տեղաշարժվել փողոցում: Նման որոշում ընդունել է Զուգդիդիի քաղաքապետարանը:
Երկու փոքրիկների հայրը փողոցում տեղաշարժվել կարողանում է միայն կնոջ օգնությամբ:
Մարտից քաղաքապետարանը կվճարի 100 լարի՝ տեսողական խնդիրներ ունեցող անձանց փողոցում տեղաշարժվել օգնողին: Խասաիան խոսել է նաև կույրերի միության այլ անդամների ծանր սոցիալական վիճակի մասին և ասել, որ իրենց միավորման անդամ են տեսողական խնդիրներ ունեցող 15 մարդ: