Եվրամիության և Արևելյան գործընկերության՝ «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի շրջանակներում Թբիլիսիում գործնական սեմինար կանցկացվի՝ լրագրողների և մասնագիտացված բուհերի ուսանողների համար: «Ինչպիսին կլինեն լրատվամիջոցները 5 տարի անց» թեմայով սեմինարն անց է կացվելու նոյեմբերի 24-ին: Հանդիպումը վարելու է Ուկրաինայից մեդիա-փորձագետ և մեդիա ծրագրերի համակարգող Անդրեյ Կուլակովը (Ինտերնյուզ Ուկրաինա):
«Տեղեկատվական տեխնոլոգիաները փոխում են կյանքը մեր շուրջը: Հրավիրում ենք լրագրողներին, խմբագիրներին, թղթակիցներին պրոֆեսիոնալ երկխոսության և փորձի փոխանակման»,-գրված է «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի հաղորդագրության մեջ: Հանդիպմանը քննարկվելու են հետեւյալ թեմաները.
- ԶԼՄ-ների հետագա զարգացում, հաջողակ մոդել
- Ապագա ԶԼՄ-ների լավագույն օրինակներ
- Ինչպես գրավել թվային դարաշրջանի լսարանը
- Նոր հարթակներ և նոր մեդիա-տեխնոլոգիաներ
Հանդիպման թեման ռուսերենն է:
Նյութի աղբյուրը՝ Newsgeorgia.ge