Վրաստանի Շիդա Քարթլի, թարգմանաբար` Ներքին Քարթլիի շրջանի Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքների հարևանությամբ գտնվող Քվեշի գյուղից, զինված անձինք առևանգել են գյուղի բնակիչ, 41-ամյա Ալեկո Շևերդաշվիլիին: Ինչպես տեղեկացրել են գյուղի բնակիչները, Շևերդաշվիլին գտնվել է Վրաստանի կողմից վերահսկվող տարածքում գտնվող իր սեփական այգում, երբ զինված անձինք հարավօսական կողմից վերահսկվող տարածքից հատել են շփման գիծն ու ձերբակալել Շևերդաշվիլիին:
Առայժմ անհայտ է նրա գտնվելու վայրը: Ընտանիքի անդամների հետ դեռևս որեւէ մեկը կապ չի հաստատել: Փոխանցում է interpressnews.ge-ն: