
Փշավելի-Աբանո-Օմալո ճանապարհի 15-րդ կմ հատվածում փլուզված հողաշերտի հետևանքով զբոսաշրջիկների ավտոմեքենաները չեն կարողանում շարժվել:
Interpressnews-ին ճանապարհային դեպարտամենտի մամլո ծառայությունից տեղեկացրել են, որ տարածքում ինտենսիվ մաքրման աշխատանքներ են ընթանում, որպեսզի վերականգնվի ավտոմեքենաների երթևեկությունը:
Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։