Զաքարեիշվիլին պատրաստ է համագործակցել «Վրացական երազանք»-ի հետ

Հաշտեցման եւ քաղաքացիական հավասարության հարցերով նախկին պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին հայտարարարել է, որ իր համար  խնդիր չէ համագործակցությունն այնպիսի իշխանության հետ, ինչպիսին «Վրացական երազանք»-ն է: Միևնույն ժամանակ նա խոստովանել է, որ կոնկրետ առաջարկ եղել է, որից, սակայն, հրաժարվել է:

«Իմ կողմից սխալ կլինի ասել, թե  առաջարկություն չեմ ստացել: Չեմ կարող ասել, թե ումից եմ ստացել այն, սակայն  խոսքը բավականին բարձր պաշտոնի մասին էր: Առաջարկը կուսակցությունից հեռանալուց մեկ շաբաթ անց էր, սակայն նրանք չգիտեին, որ ես արդեն հեռացել էի  կուսակցությունից»,- հայտարարել է Զաքարեիշվիլին:

Հիշեցնենք` Պաատա Զաքարեիշվիլին խորհրդարանական ընտրությունների առաջին փուլից հետո, երբ պարզ դարձավ, որ «Հանրապետական» կուսակցությունը չի հաղթահարում  5 տոկոսանոց շեմը, հոկտեմբերի 11-ին կուսակցությունից հեռանալու մասին դիմում ներկայացրեց:

Ի դեպ, վերջին օրերի ընթացքում կուսակցության շարքերն արդեն լքել են Դավիթ Ոսուփաշվիլին, Թինաթին Խիդաշելին,  Վախթանգ Խմալաձեն, Թենգիզ Շերգելաշվիլին և Ֆրիդոն Սակվարելիձեն:

 

Թողնել պատասխան