Վրաստանը միջազգային ասպարեզում ավելի ճանաչելի դարձնելու համար նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին «Պատվո շքանշան» է հանձնել բասկետբոլիստ, Վրաստանի հավաքականի ավագ, ԱՄՆ-ի բասկետբոլի ազգային ասոցացիայի խաղացող Զազա Փաչուլիային: Ընթացիկ տարվա հունիսին «Գոլդեն Սթեյթ Ուորիորզ» ակումբում հենց առաջին սեզոնին Փաչուլիայի մասնակցությամբ ակումբը դարձավ NBA-ի չեմպիոնների լիգայի հաղթող (2016/17):
Այս կերպ Փաչուլիան դարձավ առաջին վրացին պատմության մեջ, ով հաղթող է դարձել աշխարհի ուժեղագույն բասկետբոլային լիգայում: Մարզիկը նախագահին ասել է, որ պարգևատրումը իր համար մեծ պատիվ է: Փաչուլիան իր հաղթանակը նվիրել է Վրաստանին՝ շնորհակալություն հայտնելով իր բազմաթիվ երկրպագուներին: «Քեզ համար, Վրաստան», այսպես են մակագրված Փաչուլիայի Ինստագրամի լուսանկարները և ֆեյսբուքում պարգևատրման արարողության տեսագրությունը: