
«Այսօր ժամը 14:00-ին Վրաստանի բոլոր քաղաքացիներին, ում սիրտը ցավում է որդեկորույս ծնողների համար, սպասում եմ Ռուսթավելիի պողոտայում»,-հայտարարել է Խորավայի փողոցում սպանված դպրոցականներից մեկի հայրը՝ Զազա Սարալիձեն:
Սարալիձեն, ով բողոքում է դատարանի աղմկահարույց որոշումից հետո, ասել է, որ չի պատրաստվում նահանջել, քանի դեռ նրա պահանջները չեն բավարարվել:
Սարալիձեն արձագանքել է ցույցի կազմակերպիչներից Զվիադ Կուպրավայի ձերբակալման փաստին՝ նշելով, որ չի կարողանում կապ հաստատել մարդու իրավունքների պաշտպանի հետ:
Նա իշխանության ներկայացուցիչներին ևս կոչ է արել միանալ բողոքի ակցիաներին, դուրս գալ փողոց՝ զորակցություն ցուցաբերել սպանված երեխաների ծնողներին: