
«Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունից առաջադրված Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Զալիկո Ուդումաշվիլին նախընտրական արշավի շրջանակներում արդեն երրորդ տեսահոլովակն է թողարկել: Նախկին լրագրողը բոլոր տեսահոլովակներում ներկայանում է հայտնի ֆիլմի հերոսի՝ անազնիվ դատավորներին, դաժան զինվորներին, խաբեբա առևտրականներին սպանող և հասարակ մարդկանց պաշտպան Զորրոյի կերպարում:
Առաջին հոլովակում Զորրո-Զալիկոն Թբիլիսին դարձնում է կանաչ էկոլոգիապես մաքուր քաղաք, երկորդում փրկում մայրաքաղաքն անվերջ խցանումներից, իսկ վերջին հոլովակը քաղաքի ընդհանուր տեսքը պահպանելու և խաղահրապարակներ կառուցելու խոստում ունի: