Սեպտեմբերի 21-ի ուշ երեկոյան, Վրաստանում երկրաշարժ է արձանագրվել: Ցնցուշները զգացել են արեւմտյան Վրաստանում: Տեղեկատվությունը հաստատել է Վրաստանի սեյսմոլոգիական կենտրոնը: Երկրաշարժի էպիկենտրոնն արձանագրվել է Սեւ ծովում՝ Օչամչիրեից 6 կմ հեռավորության վրա: Այս պահի դրությամբ գոյություն ունեցող տեղեկատվության համաձայն, երկրաժարը տեղի է ունեցել 4,9 մագնիտուդ ուժգնությամբ: Սեյսմոլոգիական կենտրոնի փոխանցմամբ, համանման երկրաշարժ միեւնույն էպիկենտրոնում տեղի է ունեցել նաեւ 2012թ-ին, երբ երկրաշարժ է գրանցվել 5,7 մագնիտուդ ուժգնությամբ