Հրապարակվել են վարչական իրավախախտումների օրենսգրքի փոփոխությունները, որոնք տուգանքներ են սահմանում՝ Թբիլիսիում կանգառի կանոնները խախտող վարորդների համար:
Վրաստանի մայրաքաղաքի փողոցներում չնախատեսված վայրերում կանգառի համար տուգանքներ սահմանող օրինագիծը Վրաստանի խորհրդարանում է: Նոր առաջարկի հեղինակները իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորներն են՝ Կախա Կուչավան և Նինո Ցիլոսանին: Փողոցների թիվը, որոնցով երթևեկելիս երթուղայիններն իրավունք ունեն կանգառ կատարել միայն դրանց համար նախատեսված վայրում, մարտի մեկից կավելանան 14-ով:
Մինչ այժմ սահմանափակումները գործում էին միայն Ճավճավաձե և Ռուսթավելի պողոտաներում, Մելիքիշվիլի և Կոստավա փողոցներում: Օրենքը խախտելու դեպքում երթուղայինների վարորդները ստիպված կլինեն 100 լարի տուգանք վճարել: Հիշեցնենք, որ մնացած տրանսպորտային միջոցներին կանգառներում կանգառ կատարել կամ կայանել արգելվում է, օրինազանց վարորդների համար սահմանված է 50 լարի տուգանք: 30 օրյա ժամկետում չվճարելու դեպքում վարորդը ստիպված կլինի կրկնակի վճարել:
Կանգառի սահմանափակումներ գործելու են հետևյալ փողոցներում.
Վաժա Պշավելա, Ռուսթավելի, Կազբեգի, Աղմաշենեբելի, Ճավճավաձե, Մարշալ Գենովանի, Կոստավա, Մելիքիշվիլի, Գորգասալի, Շարտավա, Պեկին, Ջորջ Բուշի, Կախեթիի մայրուղի:
Այսօրվա դրությամբ Թբիլիսիի բնակիչներին և հյուրերին սպասարկում է 1800 միկրոավտոբուս: Օրվա ընթացքում դրանցից օգտվում է միջինը 600 հազար մարդ: Երթևեկության արժեքը երկար երթուղիների համար 80 թեթրի է, կարճ երթերի համար՝ 50 թեթրի: