Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի հայտարարությամբ, բռնագրաված տարածքներում վերահսկողությունն իրականացնում է Ռուսաստանը, ուստի անօրինական բոլոր գործողությունների համար ՌԴ-ն է պատասխանատու:
«Ինչ վերաբերվում է ռուս-վրացական հարաբերություններին, երեխաները ևս տեղակ են, որ Վրաստանի տարածքի 20 տոկոսը բռնագրավված է հենց Ռուսաստանի կողմից: Այս ամենին վրացին չի համակերպվի: Մենք մեր միջազգային գործընկերների հետ լրջորեն աշխատում ենք մեր երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ուղղությամբ»,-interpressnews-ի փոխանցմամբ, նշել է Լևան Իզորիան: