Վրաստանը ներկայացնող բռնցքամարտիկ, ազգությամբ հայ Օթար Երանոսյանը Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում է:
Ժամեր առաջ Գերմանիայի Համբուրգ քաղաքում բռնցքամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում Երանոսյանը մրցում էր Ուզբեկստանը ներկայացնող Աբդուլայիմով Էլնուրի հետ, ով Օլիմպիական չեմպիոն է: 3 ռանուդ տևած պայքարի արդյունքում Օթար Երանոսյանը 5/0 հաշվով հաղթանակ տոնեց: Սա նշանակում է, որ Վրաստանը աշխարհի առաջնությունից մինիմում բրոնզե մեդալով կվերադառնա:
Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչը կկայանա սեպտեմբերի 1-ին: Երանոսյանը մրցապայքարի դուրս կգա Կուբան ներկայացնող աշխարհի գործող չեմպիոն Լազարո Ալվարեսի հետ: Երանոսյանը շատ ոգևորված է և տրամադրված է հաղթելու գործող չեմպիոնին:
«Ես առաջին անգամ աշխարհի եռյակի մեջ եմ: Իմ ուրախությանը չափ ու սահման չկա, չգիտեմ ինչպես բացատրեմ: Ես նույնպես հաղթելու եմ նաև աշխարհի գործող չեմպիոնին»:
Ախալքալաքցի 24-ամյա մարզիկ Օթար Երանոսյանը Վրաստանի բռնցքամարտի հավաքականի կազմում այս օրերին մասնակցում է բռնցքամարտի աշխարհի առաջնությանը:
Հոդվածն արտատպվել է «jnews.ge» կայքից