«Եվրոպայի դռները երբևէ այսքան բաց չեն եղել»,-սահմանադրական փոփոխությունների հանրային քննարկման ժամանակ նման հայտարարություն է արել «Վրացական երազանք» խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեն:
Նա անդրադարձել է նաև ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը Թբիլիսիում անցկացնելու փաստին՝ հույս հայտնելով, որ Վրաստանը դաշինքում ավելի շուտ կինտեգրվի, «քան կարծում են որոշները»:
«Նախագահ Պաոլո Ալին (ՆԱՏՕ-ի ԽՎ-ի նախագահ-խմբ․) այսօր հայտարարել է, որ Վրաստանը կարժանանա ՆԱՏՕ-ի անդամակցությանը: Սա լուր է, որի մասին անտեղի չի հայտարարվում, սա լուր է, որը ապահովելու է մեր երկրի երկարաժամկետ զարգացումը: Մի քանի տարի առաջ, երբ խոսվում էր վիզայի ազատականացման մասին, այն ուտոպիստական համարվեց, սակայն, շուտով իրականություն դարձավ: Կարծում եմ` նույնը տեղի է ունենալու նաև ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում»,- հայտարարել է Մդինարաձեն: