«Եվրոպական Վրաստան» խմբակցությունը պահանջում է փոփոխություններ մտցնել բռնի տեղահանված անձանց մասին օրենքում:
Նախաձեռնության համաձայն՝ մինչև 60 լարիով պետք է ավելանա փախստականների նպաստը, իսկ եկամտի վերին սահմանը պետք է կազմի 1500 լարի:
Խբմակցության պատգամավոր Էլենե Խոշտարիան բռնի տեղահանվածների հարցերով պետնախարար Սոզար Սուբարիին առաջարկում է քննարկել ներկայացվող փոփոխությունները:
«Մենք առաջարկում ենք կոնկրետ, լավ հաշվարկած օրենսդրական նախաձեռություն, որով նպաստը ոչ թե կնվազի, այլ կաճի մինչև 60 լարի: Ինչպես նաև եկամտի ներքին սահմանը պետք է տատանվի 1250-1500 լարիի միջև: Մենք Սոզար Սուբարիից պահանջում ենք ներկայանալ խորհրդարան և գործնական հանդիպում ունենալ մեզ հետ»,- հայտարարել է Խոշտարիան: