«Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր ուժի ներկայացուցիչները չեն աջակցելու Վրաստանում ձևավորվող նոր կառավարությանը: Այս մասին հայտարարել է «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Զուրաբ Ճիաբերաշվիլին:
Վերջինս նշել է, որ վարչապետի թեկնածու Մամուկա Բախտաձեն ևս պատասխանատու է այն անհաջող տնտեսական քաղաքականության համար, որը երկիրը աղքատություն է տարել:
«Չենք կարող աջակցել այս կառավարությանը: Բախտաձեն անհաջող քաղաքականության համար նույնչափ պատասխանատվություն ունի, որքան Բիձինա Իվանիշվիլիի յուրաքանչյուր դրածո։ Դա է պատճառը, որ տարիներ շարունակ այս կառավարության էությունը չի փոխվում»,-հայտարարել է Ճիաբերաշվիլին: