
«Եվրոպական Վրաստան» կուսակցությունն առաջարկում է կազմել նոր օրենսդրական փաթեթ ռուսական քարոզչության դեմ:
Խորհրդարանի փոխխոսնակ Սերգի Կապանաձեն այսօր խորհրդարանում իր ելույթի ժամանակ արևմտամետ կուսակցություններին և ոչ կառավարական կազմակերպություններին կոչ է արել միանալ օրենսդրական փոփոխությունների պատրաստման գործընթացին:
Ըստ Կապանաձեի՝ երկրում բավականին ակտիվ է ռուսական քարոզչությունը, որը արտահայտվում է ոչ միայն նրանում, որ ստեղծվել են ռուսամետ քաղաքականություն վարող կուսակցություններ, այլև գոյություն ունեն ռուսական գաղափարախոսությամբ կազմակերպություններ, ֆոնդեր: Վրաստանում աճել է նաև ռուսամետ քաղաքացիների քանակը:
Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին, ինչպես Կապանաձեն է մանրամասնել, այն վերաբերվում է ռուսական քարոզչության տարածող լրատվամիջոցների ֆինանսավորման և ռուսական հաղորդումների հեռարձակումների սահմանափակմանը: