
Վրաստանի խորհրդարանի «Եվրոպական Վրաստան» խմբակցությունը ի նշան բողոքի լքել է խորհրդարանի նիստերի դահլիճը: Խմբակցության անդամների խոսքերով, գաղտնի ձայնագրությունների մասին օրինագծի քննարկումը տեղի է ունենում Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի պատվերով, ինչի պատճառով նրանք չեն մասնակցի նիստին:
«Միացյալ ազգային շարժում»-ը նույնպես աջակցում է «Եվրոպական Վրաստան» խմբակցությանը, սակայն վերջինները չեն պատրաստվում բոյկոտել Խորհրդարանի նիստը:
Նշենք, որ Խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովի ղեկավար Էկա Բեսելիան, Խորհրդարանի խոսնակին խնդրել է, որպեսզի գաղտնի ձայնագրությունների մասին օրինագիծը քննարկվի ոչ թե ըստ հոդվածների, այլեւ` գլուխ առ գլուխ: