«Տոնիր բազմազանությունը» ( «Celebrate Diversity») երաժշտական ֆլեշմոբի շրջանակներում «Եվրատեսիլ-2017»-ի Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկ Հարությունյանը վրացերեն երգ է ներկայացրել՝ կոչ անելով խիստ չդատել:
Այսպիսով երգչուհին մարտահրավեր է նետել վրաստանյան ներկայացուցիչ Թամար Գաչեչիլաձեին: Երգչուհին ընդունել է մարտահրավերը՝ ասելով․ «հրաշալի աշխատանք էր, Հայաստան, հիմա իմ հերթն է»: Ի պատասխան Գաչեչիլաձեն երգում է Կոմիտասի «Քելե-քելե»-ն:
Թամարան կիևում կներկայանա իր հեղինակած «Keep the Faith» ստեղծագործությամբ: Վրացուհու երգը աշխարհին հիշեցնում է, որ մարդը պետք է պահպանի հավատը լավի նկատմամբ, չնայած ամեն ինչի: Եվրատեսիլի եզրափակիչը մայիսի 13-ին է, Ուկրաինան միջազգային հեղինակավոր երգի մրցույթն ընդունում է երկրորդ անգամ:
Երաժշտական այս ակցիայի ընթացքում երաժշտական մրցույթի մասնակիցները երգում են այլ մասնակից երկրների երգերը՝ կոչ անելով մյուսներին հետևել իրենց օրինակին: