
Վրաստանի ներքին գործերի նախարարության արձանագրած վիճակագրական տվյալների համաձայն՝ Եվրամիության անդամ երկրներ այցելելու համար վերջին 3 ամիսներին մերժում է ստացել Վրաստանի 146 քաղաքացի:
Ըստ ՆԳՆ տեղեկատվության՝ այս պահի դրությամբ պարզ չէ, թե քանի քաղաքացի է այցելել Շենգենյան գոտի և վերադարձել 90 օրվա ընթացքում:
Վրաստանի քաղաքացիները Շենգենյան գոտու երկրներ առանց վիզա այցելելու հնարավորություն են ստացել մարտի 28-ին, ինչի արդյունքում նրանք կարող են առանց վիզայի այցելել Եվրամիության անդամ 27 և ոչ անդամ 3 երկիր, այնտեղ մնալ 90 օր: