Եվրամիությունը պետք է ընդունի «Արևելյան գործընկերության» առաջատար երկրների եվրոպական նկրտումները և նշի կոնկրետ ամսաթիվ, թե երբ կկարողանան այս երկրներն անդամակցել Եվրամիությանը։ Այս մասին Լեհաստանում ընթացող տնտեսական համաժողովի շրջանակներում հայտարարել է Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչը: Հաղորդում է Interpressnews լրատվականը։
«Հասկանալի է, որ Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը սեփական ցանկությամբ են ընտրել եվրոպական ուղին: Նրանք ձգտում են անդամակցել Եվրամիությանը և պատրաստ են այս ճանապարհով շարունակել քայլել: Այդ պատճառով էլ, Եվրամիությունն այս նկրտումներին պետք է արձագանքի: Եվրամիությունը պետք է ճանաչի այս երկրների անդամակցության հեռանկարները և նրանց անդամակցության իրական ժամկետը հայտարարի»,- ասել է Լատվիայի ԱԳ նախարարը: