Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լե Պենը կարծում է, որ մոտ ապագայում Եվրամիությունը կդադարի գոյություն ունենալ: Ազգային ճակատի առաջնորդը նման հայտարարություն է արել Լիլ քաղաքում, նախընտրական հանդիպման ժամանակ:
«Եվրամիությունը կմահանա, քանի որ ժողովուրդը նրա կարիքն այլևս չունի»,- հայտարարել է ձախակողմյան շարժման առաջնորդը:
Մարին Լե Պենը նաև վստահ է, որ Ֆրանսիայի ընտրություններն ամբողջ աշխարհում քաղաքացիների դիմադրության հերթական առիթն են դառնալու:
Ֆրանսիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան ապրիլի 23-ին: