Վրաստանում Եվրամիության դեսպան Յանոշ Հերմանը հուվարի 25-ին այցելել է «Ռուսթավի 2» հեռուստաալիք, հանդիպել աշխատակազմի հետ:
Դիվանագետը խոսել է երկրում լրատվամիջուների անկախության և բազմակարծության մասին:
«Հեռուստատեսությունն այն մարդիկ են, ովքեր աշխատում են այստեղ: Սա թիմ է, որը մեր տեսանկյունից, կարևորագույն նշանակություն ունի, գնահատում եմ ոչ միայն պրոֆեսիոնալիզմը, այլ նաև թիմի որակը: հպարտ ենք, որ մենք արդեն համագործակցում ենք: Մեր ամենակարևոր սկզբունքը դատարանի անկախությունն է, Վրաստանում շատ ենք աշխատում, որպեզի դատարանի անկախությունն ուժեղանա, և շարունակվեն դատական ոլորտի բարեփոխումները»,- հայտարարել է Հերմանը: