Եվրախորհրդի նախարարների կոմիտեն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Այս մասին հայտարարել է Բուլղարիայի արտգործնախարար Դանիել Միտովը` վրաց գործընկերոջ` Միխեիլ Ջանելիձեի հետ հադիպման ավարտին տեղի ունեցած համատեղ մամլո ասուլիսում:
Նրա խոսքով` նախարարների կոմիտեն խիստ դիրքորոշում ունի սահմանային գործընթացի և այսպես ասած` ռազմավարական համագործակցության ու ինտեգրացիայի մասին պայմանգրի հանդեպ:
«Սա խանգարում է հաշտեցման գործընթացին եւ այն բազմաթիվ ուղղություններով խնդրահարույց է դարձել:» — ասել է Միտովը :
Իր հերթին Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի-Դրագոնան կարեւորել է քաղաքացիների միջեւ երկխոսությունը` մասնավորապես Աբխազիայում եւ այսպես կոչված Հարավային Օսիայում ապրող ժողովրդի `Վրաստանի հետ կապը:
«Մենք մտահոգված ենք այն փաստով, որ հարավային Օսիայում եւ Աբխազիայում պաշտպանված չեն ֆունդամենտալ իրավունքի որոշ դրույթներ: Սա վերաբերում է սեփական գույքին, կրթության իրավունքին, մասնավորապես` լեզուների հետ կապված հարցին: Կարեւոր է նաեւ տեղափոխման հարցը: Սա այն խնդիրն է, որը նշված է նաև Եվրախորհրդի նախարարների կոմիտեի հայտարարության մեջ»,— հայտարարել է Գաբրիելա Բատաինի Դրագոնին: