Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին պատրաստվում է Աջարիայում գտնվող իր սեփական դենդրոպարկ տեղափոխել ևս երկու հսկա ծառ:
«Ռուսթավի 2» հեռուստաընկերության փոխանցմամբ՝ ընտրված ծառերը 100 տարեկան են: Այս անգամ ծառերի տեղափոխությամբ կզբաղվի «GAZ» կազմակերպությունը, որի հաշվարկով, ծառերից մեկը կշռում է շուրջ 600, մյուսը՝ 850 տոննա:
Տեղացիները բողոքում են, որ տեղափոխության նպատակով արդեն հատվել է անտառի մի մասը՝ կտրելով շատ հազվադեպ ծառատեսակներ: Կազմակերպության ներկայացուցիչները, սակայն, հերքում են հազվադեպ ծառերի հատման մասին տեղեկատվությունը:
Հիշեցնենք, որ սա Իվանիշվիլիի կողմից տեղափոխված առաջին ծառը չէ: Ծառերը, ինչպես և անցյալում, կտեղափոխեն ծովով:
Անցյալ տարի գարնանը նույնիսկ Ցիխիսձիրի գյուղից ծովով հսկա ծառի տեղափոխման լուսանկարները դարձել էին օգտատերերի զվարճանքի առարկան։