«Առաջիկա նախագահական ընտրություններում եթե ես լինեմ նախագահի թեկնածու, ապա կլինեմ ժողովրդի ներկայացուցիչը, և թե քաղաքական ուժերն ի՞նչ դեր կխաղան, այս փուլում չի քննարկվում», — «Իմեդի» հեռուստաընկերության եթերում ասել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:
Ըստ նախագահի՝ նա դեռևս չի որոշել, արդյո՞ք պայքարելու է նախագահական երկրորդ ժամկետի համար, թե ոչ: Սակայն, Մարգվելաշվիլին ընդգծել է, որ չի դառնա իր նախորդի (խմբ․ Սաակաշվիլիի) քաղաքական դաշնակիցը:
«Իմ դաշնակիցը միայն Վրաստանի ժողովուրդն է, և եթե ես որոշեմ առաջադրվել նախագահի պաշտոնի համար, ժողովուրդը կլինի իմ դաշնակիցը: Ի դեպ, այսպես էր նաև «Վրացական երազանքի» հարցում: Ես աջակցում էի «Վրացական երազանքին» որպես քաղաքական ուժ, բայց ես քաղաքական կուսակցության անդամ չեմ եղել: Ես անկուսակցական եմ», — ասել է նախագահը: