ԵՄ-Վրաստան վիզայի համաձայնագիրը հաստատվեց Ստրասբուրգում

Եվրախորհրդարանն ու Եվրամիության անդամ երկրները Վրաստան-ԵՄ վիզային համաձայնագրի շուրջ քաղաքական համաձայնության են եկել։ Այս մասին հաղորդում է  Եվրոպայի խորհրդի Twitter-ի պաշտոնական էջը։

Սա նշանակում է, որ Վրաստանը շատ մոտ է Շենգենյան գոտի ազատորեն մուտք գործելուն, գրում է վրաստանյան  Agenda.ge-ն։
Տեղեկացնենք, որ դեկտեմբերի 13-ին Բրյուսելում հիշյալ համաձայնությունը ձեռք է բերվել Եվրամիության ղեկավարների ու Եվրոպական խորհրդարանի անդամների մասնակցությամբ կայացած հերթական հանդիպման արդյունքում։

Եվրամիության նախագահող պետության` Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը ասել է․«Այլև չկան խնդիրներ․բոլոր հարցերի շուրջ արդեն համաձայնություն է ձեռք բերվել»։ 

Նրա խոսքով` Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմի հաստատման հարցը ընդգրկված է նաև դեկտեմբերի 20-ին կայանալիք Եվրոպական միության ԵՄ անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների կոմիտեի (COREPER-ի) նիստի օրակարգում:

Սլովակիայի արտգործնախարարը հույս է հայտնել, որ Եվրամիության անդամները Վրաստանի քաղաքացիներին հազիվ թե որևէ տհաճ անակնկալ մատուցեն:

Պաշտոնական Թբիլիսին արձագանքել է Ստրասբուրգում ձեռք բերված համաձայնությանը։ Վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Twitter-ի  իր էջում ողջունել ԵՄ-Վրաստան վիզայի համաձայնագրի հաստատումը։

 

 

 

Թողնել պատասխան