Եվրամիությունը պատրաստ է աշխատել ժողովրդավարական ճանապարհով ընտրված խորհրդարանի հետ և կոչ է անում Վրաստանի նոր Խորհրդարանում ընտրված բոլոր ներկայացուցիչներին` միասին աշխատել՝ ելնելով Վրաստանի շահերից: Այս մասին ասվում է Եվրամիության խորհրդի այս տարվա արտաքին և անվտանգության քաղաքականության զեկույցում:
Փաստաթղթում նշված է, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները, ընդանուր առմամբ, անցել են խաղաղ և կազմակերպված: «Չնայած բռնության որոշ եպքերի, OSCE/ODIHR-ի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) ընտրական դիտորդական առաքելության նախընտրական գնահատմամբ, ընտրությունները մրցակցային են եղել, լավ կազմակերպված և անց են կացվել հիմնարար ազատությունների պաշտպանությամբ»՝ ասված է Եվրամիության խորհրդի զեկույցում:
Փաստաթղթում նաև նշված է, որ Եվրամիությունը կշարունակի աջակցել Վրաստանին, ինչը ուղղված է Վրաստանի «անջատողական շրջաններում՝ Աբխազիայում և Հարավային Օսիայում» տեղի ունեցած հակամարտությունների հետևանքների վերացմանը:
«Եվրամիությունը հավատարիմ է Վրաստանի` միջազգայնորեն ճանաչված սահմաններում ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականության աջակցության քաղաքականությանը»՝ ասված է զեկույցում: