Եվրամիությունը կես տարով երկարացրել է Ռուսաստանի դաշնության 150 քաղաքացու և 38 կազմակերպության նկատմամբ սահմանված պատժամիջոցների ժամկետը: Այս մասին հաղորդում է ԵՄ խորհրդի կայքը:
«2018 թվականի մարտի 12-ի Խորհուրդը սահմանափակումների ժամկետները երկարաձգել է մինչև սեպտեմբերի 15-ը՝ այն գործողությունների դեմ, որոնք վտանգի տակ են դնում Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը»,-ասված է հայտարարությունում:
Նշվում է, որ պատժամիջոցները ենթադրում են ակտիվների սառեցում և ԵՄ մուտքի արգելք: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրամիությունը մեկ տարով երկարաձգել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի և նրա շրջապատի նկատմամբ սահմանված պատժամիջոցները:
Լուսանկարը՝ 112.ua-ի