
Եվրոպայի խորհուրդը Վրաստանում Եվրամիության դիտորդական մանդատը երկարաձգել է 2 տարով՝ վերջնաժամկետը նշանակելով 2018-ի դեկտեմբերի 14-ը:
Այս մասին ասվումէ Եվրամիության խորհրդի կողմից հրապարակված մամլո հաղորդագրության մեջ: Այս նպատակով խորհուրդը 2016 թվականի դեկտեմբերի 15-ից 2017 թվակնի դեկտեմբերի 14-ը ընկած ժամանակահատվածի համար հատկացրել է 18 մլն. եվրո:
Եվրամիության դիտորդական առաքելությունը Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելություն է, որը Վրաստանում գործում է 2008 թվականի սեպտեմբերից, երբ Եվրամիության միջնորդությամբ ստորագրվեց 6 կետից բաղկացած համաձայնագիրը: Առաքելության հիմնական նպատակը Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքների սահմանագծին իրավիճակի վերահսկումն է: Առաքելությանը մասնակցում է Եվրամիության տարբեր երկրներից 200 դիտորդ: